«Էվերթոնը» ծրագրում է ձեռք բերել իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնին: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
20-ամյա ֆուտբոլիստը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմում»: Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Բրայթոնին»: Իր կարիերայի սկզբում Ֆերգյուսոնը համարվում էր Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը, սակայն աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի քիչ հայտնվել խաղադաշտում։
«Էվերթոնը» դիտարկում էր Ֆերգյուսոնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Բրայթոնը ֆուտբոլիստի համար ակնկալում էր ստանալ մոտ 50 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Էվան Ֆերգյուսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։