Վոյցեխ Շչեսնին հիշել է, թե ինչպես է կարիերան ավարտելուց հետո առաջարկ ստացել «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հիշել է, թե ինչպես է կարիերան ավարտելուց հետո առաջարկ ստացել կատալոնական ակումբից։

«Մի քանի ամիս առաջ ես ծովափին էի։ Երբ «Բարսան» զանգահարեց, ես որդուս հետ գոլֆ էի խաղում․․․ և հիմա խաղում եմ Եվրոպայի լավագույն թիմերից մեկում։ Ես այլևս չէի կարող մտածել թոշակի անցնելուց հետո մեծ տիտղոսներ նվաճելու մասին։ Բայց ես սիրում եմ հաղթել, ուզում եմ հաղթել»,- լեհ դարպասապահի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

34-ամյա Շչեսնին «Բարսելոնային» է միացել 2024 թվականի հոկտեմբերին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, բաց է թողել 18 գոլ և 12 անգամ անառիկ է պահել դարպասը։