Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հրապարակել է 2024 թվականի փետրվարի 2-ից մինչև 2025 թվականի փետրվարի 3-ը ակումբների կողմից գործակալներին վճարումների վերաբերյալ տվյալները։
Այս ընթացքում Պրեմիեր Լիգայի ակումբները վճարել են ընդհանուր առմամբ 409,137,387 ֆունտ ստեռլինգ։ Գործակալների վարձավճարների վրա ամենաշատը ծախսել է «Չելսին» (60,38 մլն), իսկ ամենաքիչը՝ «Իպսվիչը» (6,26 մլն):
«Մանչեսթեր Սիթին» գործակալներին վճարել է 52,1 միլիոն, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 33,02 միլիոն, «Արսենալը»՝ 22,79 միլիոն, «Լիվերպուլը»՝ 20,83 միլիոն, «Թոթենհեմը»՝ 18,4 միլիոն։