Բրիտանական BBC-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն շահավետ առաջարկ է ունեցել Սաուդյան Արաբիայից՝ ընդհանուր 500 միլիոն ֆունտ ստեռլինգով։
Նշվում է, որ ֆուտբոլիստը որոշել է երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, քանի որ նա դեռ ցանկանում է հանդես գալ Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: