«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկին ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը:
Աղբյուրի համաձայն, կողմերի միջև առաջին շփումները հաստատվել են, սակայն բանակցությունները դեռևս որևէ կոնկրետության չեն հասել։
Նշվում է, որ «Բայերը» 25-30 միլիոն եվրո կպահանջի Շիկի համար, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:
Այս մրցաշրջանում 29-ամյա Պատրիկ Շիկը «Բայերի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։