Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Իլկայ Գյունդողանի ապագային

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակնարկել է թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ պայմանագիրը ակումբի հետ երկարաձգելու մասին։

34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2026 թվականը։

«Գյունդողանը հաստատ ևս մեկ տարվա պայմանագիր ունի: Ես չգիտեմ, թե ինչ կլինի ամռանը, բայց հիմա նա ևս մեկ տարով պայմանագիր ունի»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ Գյունդողանն անցյալ ամառ վերադարձավ «Մանչեսթեր Սիթի»՝ նախորդ մրցաշրջանը «Բարսելոնայի» կազմում անցկացնելուց հետո: Մինչ կատալոնական ակումբ տեղափոխվելը կիսապաշտպանը «Քաղաքայինների» կազմում հանդես է եկել 2016 թվականից։ Անգլիական ակումբի կազմում Գյունդողանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 342 հանդիպման, որոնցում խփել է 62 գոլ և կատարել 38 գոլային փոխանցում։