Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը դեռ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Աղբյուրի համաձայն, Բունդեսլիգայի և եվրոպական այլ ակումբների մի քանի գործիչներ և գործակալներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Մադրիդի «Ռեալի» հետ, գիտեն, որ Վինիսիուսի ամռանը Սաուդյան Արաբիա տեղափոխվելը չի բացառվում։
Նշվում է, որ սաուդցիները հույս ունեն իրականացնել այս խոշոր տրանսֆերը, որն աննախադեպ կլինի տրանսֆերային գումարի ու աշխատավարձի առումով։
Ընդգծվում է, որ եթե Վինիսիուսը հեռանա, ապա Մադրիդի «Ռեալի» գլխավոր թիրախը կլինի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո: