Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալացի մասնագետի հեռանալու հավանականությունն իսկապես բավականին մեծ է։
Նշվում է, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալի» հետ դիմակայությունում մադրիդյան թիմի հնարավոր պարտությունը կարող է Անչելոտտիին արժենալ իր աշխատանքը։
Կառլո Անչելոտտին գլխավորում է Մադրիդի «Ռեալը» 2021 թվականից։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Անչելոտտիի թիմը 0-3 հաշվով պարտվել էր «Արսենալին»։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։