«Նյուքասլը» տրանսֆեր է համաձայնեցրել․ ֆուտբոլիստի համար պայքարում էին «Բարսելոնան» և «Ռեալը»

«Մալագայի» ձախ եզրային կիսապաշտպան Անտոնիո Կորդերոն շուտով կտեղափոխվի «Նյուքասլ»։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն փակել են 18-ամյա իսպանացու տրանսֆերը և շուտով կհայտարարեն այդ մասին։ Նշվում էր, որ Կորդերոյի ծառայություններով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», սակայն ֆուտբոլիստն ինքը որոշել է տեղափոխվել «Նյուքասլ»։

Այս մրցաշրջանում Կորդերոն իսպանական Սեգունդայում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։