Հայտնի է դարձել «Բարսելոնայի»՝ «Կամպ Նոու» մարզադաշտ վերադառնալու հավանական ամսաթիվը

Հայտնի է դարձել «Բարսելոնայի»՝ «Կամպ Նոու» մարզադաշտ վերադառնալու հավանական ամսաթիվը։

Ըստ Onze Mondial-ի, ակումբն ակնկալում է վերակառուցումն ավարտել այս տարվա սեպտեմբերին։ Բոլոր աշխատանքների ավարտից հետո մարզադաշտի տարողությունը կկազմի 105 հազար հանդիսատեսի։

«Կամպ Նոուի» վերակառուցումը սկսվել է 2023 թվականին։ Այդ ժամանակից ի վեր կատալոնացիներն իրենց տնային հանդիպումներն անցկացնում են Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում, որն ունի 56․000 հանդիսական։

31 տուրից հետո «Բարսելոնան» 70 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»։

Ապրիլի 15-ին Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում արտագնա խաղում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Առաջին խաղն ավարտվել է կատալոնացիների խոշոր հաղթանակով՝ 4-0 հաշվով։