«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան ժամանել է իր թիմի մարզմանը Lian Sports գործակալության ներկայացուցչի հետ, որի հաճախորդը նա վերջերս է դարձել։
Կիրակի օրը՝ ապրիլի 14-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում ջախջախիչ պարտություն կրեց «Նյուքասլից» (1-4): 29-ամյա դարպասապահը Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Լիոնի» հետ վատ խաղից հետո (2-2) չէր ընդգրկվել թիմի հայտացուցակում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օնանան փոխել է իր գործակալությունը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր եկամտաբեր պայմանագիր կնքելու համար։ Սակայն կամերունցին այժմ կարող է հանձնարարել իր ներկայացուցիչներին աշխատել այլ ակումբ նրա տեղափոխության վրա, նշում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ Օնանայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Այս մրցաշրջանում դարպասապահը մանկունիանցիների կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց է թողել 56 գոլ՝ 10 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը։