«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ մշտական կապի մեջ է։ Սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում այս ամառ հեռանալ «Բավարիայից», քանի որ հասկանում է, որ իրեն ոչ ոք տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ չի տրամադրի։
Այս մրցաշրջանում Գորեցկան բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։