«Ռեալի» ֆուտբոլիստների միջև վիճաբանություն է տեղի ունեցել մարզման ժամանակ

«Ռեալի» ֆուտբոլիստների միջև վիճաբանություն է տեղի ունեցել մարզման ժամանակ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն, ուրբաթ օրվա մարզման ժամանակ Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Նրանցից մեկը երկկողմանի խաղի ժամանակ չափազանց կոշտ հարված է կատարել, ինչը դուր չի եկել թիմակցին։

Նշվում է, որ վերջում ֆուտբոլիստները սեղմել են միմյանց ձեռքերը։