Կինգսլի Կոմանը կարող է տեղափոխվել Անգլիա

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։ Լոնդոնցիներն արդեն կապ են հաստատել մյունխենցիների հետ՝ հետաքրքրվելու տրանսֆերի հնարավորության մասին։

Այս մրցաշրջանում Կոմանը անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։