«Չելսին» նոր հարձակվող է ընտրել թիմի կազմը ուժեղացնելու համար

«Բրայթոնի» հարձակվող Ժորժինյո Ռուտերը կարիերան անգլիական բարձրակարգ ակումբում շարունակելու տարբերակ ունի: Այս մասին հայտնում է ինսայդեր Պատրիկ Բերգերը։

Ըստ աղբյուրի՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ «Թոշակառուները» հույս ունեն, որ հաջորդ տրանսֆերային պատուհանում կավարտեն Ռուտերի տրանսֆերը։ Ժորժինյոյի շուկայական արժեքը գնահատվում է 32 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ճայերի» հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։