Հենրիխ Մխիթարյան․ «Գուցե մրցաշրջանի վերջում ավարտեմ կարիերաս»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների Լիգայում «Բավարիայի» հետ քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին, որի ընթացքում անդրադարձել է իր ապագային։

«Ես երջանիկ եմ, որ հասել եմ իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի այս փուլին: Միգուցե դա այլևս չկրկնվի, ինձ մնացել է մեկ կամ երկու տարի, գուցե մրցաշրջանի վերջում ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես իսկապես ուրախ եմ, որ խաղում եմ այս ակումբում և նաև ուրախ եմ այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- ասել է Մխիթարյանը»