Հենրիխ Մխիթարյան․ «Երկու թիմերն էլ հնարավորություն ունեն հաղթելու»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների Լիգայում «Բավարիայի» հետ քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսին:

«Դժվար կլինի, շատ ուժեղ թիմի դեմ: Մարզիչն այս թիմը կառուցել է չորս տարում, ես այստեղ եմ երեք տարի, և այն, ինչ Ինձագին արել է, շատ կարևոր է ակումբի համար: Մենք ցանկանում ենք աջակցել նրան՝ հասնելով մեր նպատակներին. վաղը մենք ամեն ինչ կանենք հաղթելու և հնարավորինս հեռու գնալու համար: Ի վերջո, կտեսնենք՝ դուրս կգա՞նք եզրափակիչ, թե՞ ոչ։

«Մենք չենք մտածում Մյունխենում մեկ շաբաթ առաջ գրանցված արդյունքի մասին: Վաղը հանդիպումը կսկսվի 0-0 հաշվով, և երկու թիմերն էլ հնարավորություն ունեն հաղթելու: Մենք պետք է առավելագույնը տանք, և ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք վաղվա խաղում»,- ասել է Մխիթարյանը: