Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին էմոցիոնալ կերպով նախապատրաստում է իր թիմին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ պատասխան խաղին։
Ինչպես հայտնում է COPE-ը, երկուշաբթի օրը մարզման ժամանակ իտալացի մասնագետը շատ եռանդով մոտիվացրել է ֆուտբոլիստներին ու նույնիսկ զայրացել նրանց վրա։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին Մադրիդում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։ Առաջին հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ հօգուտ «զինագործների»։