Դավաճանական քայլ. Պեպ Գվարդիոլան հիասթափվել է Կևին Դե Բրույնեիից

Ապրիլի 4-ին բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պաշտոնապես հայտարարեց 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո անգլիական «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել այս ակումբներից մեկը, և դա շատ հիասթափեցնող է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար, ով, ինչպես և «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները, նման որոշումը համարում է իսկական դավաճանություն։

Բելգիացի ֆուտբոլիստը վերջերս տված հարցազրույցում ասել է, որ չգիտի՝ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո կշարունակի՞ խաղալ Անգլիայում։

Ընթացիկ մրցաշրջանում Կևին Դե Բրույնեն ակումբային մակարդակում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 27 միլիոն եվրո: