Ռաֆինյայի կինը պատմել է, որ «Բենֆիկայի» դեմ խաղից առաջ նա հիվանդանոցում էր իրենց որդու հետ

«Բարսելոնայի» 28-ամյա հարձակվող Ռաֆինյան դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղում (3։1), ինչի շնորհիվ կատալոնացիները վստահ դուրս են եկել քառորդ եզրափակիչ (4։1 ընդհանուր հաշվով)։

Բրազիլացու կինը՝ Նատալյա Ռոդրիգես Բելոլին, հիացել է ամուսնով՝ նրան նվիրված գրառում հրապարակելով։

«Ես այնքան հպարտ եմ քեզնով, իմ սեր։ Դու հիվանդանոցում էիր մեր տղայի հետ վաղ օրը, բայց այդքան վարպետորեն կատարեցիր քո գործը։ Դու հիանալի հայր ես և պրոֆեսիոնալ։ Մենք սիրում ենք քեզ»,- գրել է Բելոլին սոցցանցի իր էջում։