Վիրջիլ վան Դեյկին նկատել են ՊՍԺ-ի նախագահի և ակումբի մարզական տնօրենի հետ զրուցելիս

«Լիվերպուլի» պաշտպան և ավագ 33-ամյա Վիրջիլ վան Դեյկին նկատել են ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի և փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպոսի հետ զրուցելիս։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Նրա պայմանագրի ավարտին մնացել է վեց ամսից քիչ ժամանակ, Վան Դեյկը իրավունք ունի բանակցել ցանկացած թիմի հետ։

ՊՍԺ-ն ազատ գործակալի կարգավիճակով Վիրջիլի հետ ձեռք բերելու հավակնորդների թվում է հայտնվել Մադրիդի «Ատլետիկոյի», «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ, թեև Մադրիդի «Ռեալը» համարվում է գլխավոր ֆավորիտը։