«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակող է ընտրել թիմի կազմը ուժեղացնելու համար

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Պորտուի» 20-ամյա կենտրոնական հարձակվող Սամու Օմորոդիոնի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Give Me Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» նախատեսում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գործարկել 84 միլիոն ֆունտ ստեռլինգ ազատման դրույթը։ Տրանսֆերն ավարտին հասցնելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է կատարի ֆուտբոլիստների վաճառք՝ ՈՒԵՖԱ-ի ֆինանսական կայունության կանոններին համապատասխանելու համար։

Ֆուտբոլիստը «Պորտուին» միացել է Մադրիդի «Ատլետիկոյից» 2024 թվականի ամռանը։ Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։