Լեանդրո Պարեդեսը երկարաձգել է պայմանագիրը «Ռոմայի» հետ

Արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը երկարաձգել է պայմանագիրը «Ռոմայի» հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը բանակցություններ են վարում և մոտ են նոր համաձայնագրի ստորագրմանը։

Այս մրցաշրջանում Պարեդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 30-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը հինգ միլիոն եվրո է։