«Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլային փոխարինող է գտել

Պեպ Գվարդիոլան աշնանը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն չի բացառվում, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռանա։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Սիթիի» ղեկավարները ուշադիր հետևում են Սեսկ Ֆաբրեգասին, ով լավ արդյունքներ է ցույց տալիս իտալական «Կոմո» ակումբի ղեկին։

Միաժամանակ նշվում է, որ Ֆաբրեգասին հետևում են նաև այլ եվրոպական գրանդներ, այդ թվում՝ «Միլանը» և «Ինտերը»։ Ֆաբրեգասի Կոմոն ներկայումս Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է: