«Միլանի» երկու աստղային ֆուտբոլիստներ կարող են հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ «Միլանը» չի երկարաձգի պայմանագրի ժամկետը պաշտպան Թեո Էրնանդեսի հետ և հաջորդ ամառ կփորձի վաճառել նրան։ Նշվում է, որ Ռաֆայել Լեաուից ազատվելն ավելի դժվար կլինի, քանի որ «ռոսոներիները» հարձակվողի համար կոնկրետ առաջարկներ չես ստացել։
Transfermarkt-ի տեղեկություններով՝ 27-ամյա Էրնանդեսի արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։ 25-ամյա Լեաուի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։