Ուրուգվայցի պաշտպան Մատիաս Օլիվեյրան երկարաձգել է պայմանագիրը «Նապոլիի» հետ, հայտնում է նեապոլիտանական ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստի նոր աշխատանքային պայմանագիրն իտալացիների հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը: Օլիվեյրան Նապոլիում հանդես է գալիս 2022 թվականից։
Ընդհանուր առմամբ, պաշտպանը թիմի կազմում մասնակցել է 90 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Նապոլին» պայքարում է Ա Սերիայի չեմպիոնության համար 27 տուրից հետո թիմը վաստակել է 57 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Անտոնիո Կոնտեի թիմը առաջատար «Ինտերից» հետ է մնում մեկ միավորով: