«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը լիովին չի վստահում ֆրանսիացի ֆուտբոլիստին։
Ըստ աղբյուրի՝ Կունդեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական երկու գրանդն էլ պատրաստ են մոտ 50 միլիոն եվրո առաջարկել կենտրոնական պաշտպանի համար, ով սովորաբար խաղում է պաշտպանության աջ եզրում։
Ժյուլ Կունդեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Transfermarkt-ը 26-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։