Լիսաբոնի Սպորտինգի վինգեր Ֆրանսիսկո Տրինկաոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» դիտարկում են պորտուգալացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն։
«Սպորտինգը» մտադիր է պահել 25-ամյա ֆուտբոլիստին ու նոր պայմանագիր առաջարկել։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականի կեսերին։
Ֆրանսիսկո Տրինկաոն այս մրցաշրջանում անցկացրած 40 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ, ինչպես նաև 13 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 27 միլիոն եվրո։