«Բորնմութի» պաշտպանը հայտնվել է երեք ակումբների ուշադրության կենտրոնում

«Բորնմութի» ձախ պաշտպան Միլոշ Կերկեսն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Հունգարացին վաղուց էր հայտնվել եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում։

Ըստ Fichajes-ի՝ «Բորնմութը» մտադիր է Կերկեսի վաճառքից շուրջ 40 միլիոն եվրո վաստակել։ 21-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը», հավակնորդների թվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։