Սերխիո Ռամոսը նշել է իր սիրելի ներկայիս ֆուտբոլիստների անունները

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը, ով այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյում», նշել է իր սիրելի ներկայիս ֆուտբոլիստների անունները։

«Իմ սիրելի ներկայիս ֆուտբոլիստները Կիլիան Մբապպեն և Վինիսիուսն են»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ը։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին։ Այս տարվա փետրվարին իսպանացին տեղափոխվեց Մեքսիկա։