«Բարսելոնայի» թիրախը «Մանչեսթեր Յունայթեդի» աստղն է

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Արգենտինացու ապագան մնում է անորոշ՝ նա կարող էր հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն հավակնորդներից ոչ մեկը չկարողացավ բավարարել «կարմիր սատանաների» պահանջները։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, ամռանը «Բարսելոնան» կարող է միանալ Գառնաչոյի համար պայքարին։ Կատալոնական գրանդը հույս ունի օգտվել ստեղծված իրավիճակից և համոզել 20-ամյա ֆուտբոլիստին լքել անգլիական գրանդի շարքերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։