«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն մեկնաբանել է իր առաջին խփած գոլը Լա Լիգայի 26-րդ տուրի «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղում։
«Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ նման գոլ կխփեմ։ Ամեն ինչ կարծես դանդաղ շարժման մեջ էր։ Միակ բանը, որ մտքովս անցավ տոնակատարության ժամանակ, զինանշանը համբուրելն էր։ Ոչ ոք ինձ ոչինչ չասաց այդ մասին, քանի որ ոչ ոք չէր սպասում, որ ես գոլ կխփեմ»,- Կասադոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ կատալոնացիները խոշոր հաղթանակ տարան (4։0) և 26 տուրից հետո միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։