«Ռեալ-Սոսյեդադի» գլխավոր մարզիչը խոսել է Լամին Յամալի խաղի մասին

«Ռեալ-Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։

17-ամյա եզրային հարձակվողը չկարողացավ գոլի հեղինակ դառնալ Լա Լիգայի 26-րդ տուրի «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղում, որն ավարտվեց կատալոնական ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 4։0 հաշվով։

«Դուք չեք կարող չսիրել Լամին Յամալին, եթե սիրում եք ֆուտբոլը։ Եվ այնպես չէ, որ ես սիրում եմ «Բարսելոնան»», – մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը։