«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը այս մրցաշրջանում Եվրոպայի թոփ-5 լիգաների երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է։
Հարձակվողը դարձել է 25 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ, իսկ նրա ելույթը WhoScored ալգորիթմների կողմից գնահատվում է 7,89 միավոր։
Առաջին հորիզոնականում է «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը՝ 7,96։ Երրորդ տեղում է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը (7,86)։ Հաջորդը Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Բուկայո Սական (Արսենալ) և Ռաֆինյան (Բարսելոնա)։
Տասնյակում են նաև Ֆլորիան Վիրցը (Բայեր), Ջամալ Մուսիալան (Բավարիա), Կիլիան Մբապպեն (Ռեալ Մադրիդ) և Մայքլ Օլիսը (Բավարիա)։