Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, հայտնում է լրագրող Յագիզ Սաբունջուօղլուն սոցցանցերում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» տեղեկացրել է «Նապոլիին», որ այս ամառ կակտիվացնի Վիկտորի պայմանագիրը գնելու տարբերակը։ 26-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 75 միլիոն եվրո:
Օսիմհենը վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում» 2024/25 մրցաշրջանում՝ 27 խաղում դառնալով 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։