«Բարսելոնան» ցանկանում է գնել Պրեմիեր Լիգայում հանդես եկող բրազիլացի հարձակվողին

«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին այս ամառ կարող է հեռանալ լոնդոնյան թիմից։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, 23-ամյա բրազիլացին հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Կատալոնացիները պատրաստ են հարձակվողի համար վճարել 45 միլիոն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառել իրենց ֆուտբոլիստներից մեկին։

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինելին «Արսենալի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, դառնալով՝ յոթ գոլ և չորս գոլային փոխանցման հեղինակ։