Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ ամիս։ Այս մասին հայտնում է Match TV-ն։
ՌՊԼ-ի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի (1։1), Սպերցյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց երկրորդ խաղակեսում։ Հայ ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է բժշկական էլեկտրամեքենայով, սակայն խաղից հետո ինքնուրույն լքել է մարզադաշտը։
Բուժզննումից հետո հաստատվել է, որ վնասվածքը լուրջ է։ Ֆուտբոլիստին սպասվում է վերականգնման շրջան, որը, ըստ նախնական տվյալների, կտևի առնվազն մեկ ամիս։