Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կատակով է արձագանքել Վինիսիուս Ժունիորի՝ մադրիդյան թիմի ավագի թևկապը կրելուն։
Հիշեցնենք, որ բրազիլացին «Ռեալի» ավագի պարտականություններն է կատարել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում (1:0):
Վինիսիուսը սոցցանցում հրապարակել է ավագի թևկապի լուսանկարը և գրել. «Անմոռանալի պահեր եմ ապրում իմ երազանքների ակումբի հետ»:
Տոնի Կրոսն արձագանքել է՝ «Հիմա դու կարող ես խոսել մրցավարների հետ»։