Հայտնի է՝ կմասնակցի՞ Կիլիան Մբապպեն «Բետիսի» դեմ հանդիպմանը

Կիլիան Մբապպեն ատամի ցավի պատճառով ստիպված է եղել բաց թողնել մի քանի օր առաջ կայացած մարզումը և բաց է թողել նաև «Ռեալ Սոսյեդադի» դեմ գավաթային հանդիպումը։

Մբապպեն արդեն վերադարձել է մարզումներին։ Ինչպես հայտնում է AS-ը, Մբապպեն ստացել է կանաչ լույս և պատրաստ կլինի օգնել Մադրիդի «Ռեալին» Լա Լիգայի «Բետիսի» դեմ առաջիկա խաղում։

Խաղը կկայանա շաբաթ օրը՝ մարտի 1-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: