48 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանը

48 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Խավիեր Դորադոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա մահվան պատճառը եղել է երկարատև հիվանդությունը։

Դորադոն քաղցկեղի դեմ պայքարում էր 2022 թվականից։ 2024 թվականի մայիսին նա ոսկրածուծի փոխպատվաստման էր ենթարկվել։

Դորադոն Մադրիդի «Ռեալի» սան է: 1999/00 մրցաշրջանում նա թիմի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Դորադոն խաղացել է նաև «Ռայո Վալեկանոյում», «Սպորտինգում» և «Մալյորկայում»: