Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն վերսկսել է մարզումները։
Ինչպես հայտնի է, չորեքշաբթի Մբապպեն բաց է թողել Մադրիդի «Ռեալի» գավաթային արտագնա հանդիպումը «Ռեալ Սոսյեդադի» դեմ: Մինչ այս ֆրանսիացի աստղը չէր մարզվել թիմի հետ՝ ատամի հետ կապված խնդրի պատճառով։
2024/2025 մրցաշրջանում Կիլիան Մբապպեն անցկացրել է 38 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 27 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ մարտի 1-ին, «Բետիսի» հետ արտագնա խաղում։