«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը ցանկանում է աստղային տրանսֆեր իրականացնել

«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր, միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը ցանկանում է ակումբ բերել աստղային ֆուտբոլիստի: Ինչպես հաղորդում է CaughtOffside-ը, Ռեթքլիֆը ցանկանում է հարձակվող Հարի Քեյնին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով։

Հրապարակման մեջ ասվում է, որ Ջիմ Ռեթքլիֆը պատրաստ է անել հնարավորը Քեյնին  Պրեմիեր լիգա վերադարձնելու համար։

Բայց հաջորդ ամառ նման տրանսֆեր իրականացնելը շատ դժվար կլինի, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական դժվարություններ է ապրում և դժվար թե դուրս գա եվրոպական մրցումներին։

Transfermarkt հեղինակավոր պորտալը 31-ամյա Հարի Քեյնին գնահատում է 90 միլիոն եվրո։