«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կարծում է, որ Կասադոն հիանալի կտեղավորվի իր տակտիկական սխեմայի մեջ։ 21-ամյա Կասադոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ներառում է 100 միլիոն եվրոյի գնման տարբերակ:
Սակայն կատալոնական ակումբը չի նախատեսում բաժանվել կիսապաշտպանից։ Ինքը՝ Կասադոն, նույնպես որոշել է մնալ «Բլաուգրանայի» կազմում: Այս ամենը հուշում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխությունը «Սթեմֆորդ Բրիջ» քիչ հավանական է:
2024/25 մրցաշրջանում անցկացրած 32 խաղում Մարկ Կասադոն 6 գոլային փոխանցում է կատարել։