Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկն իր դեբյուտային մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում։ Չնայած այս հանգամանքին՝ 18-ամյա բրազիլացին շարունակում է պայքարել մադրիդյան ակումբում մնալու համար։ Այս մասին հաղորդում է Transfer News Live-ը։
Այսպիսով, պետք չէ սպասել, որ Էնդրիկը ամռանը կհեռանա «Ռեալից»։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի Մադրիդի «Ռեալը» արտագնա հանդիպում է անցկացրել Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակչի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ։
Կառլո Անչելոտտիի թիմը նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ տարավ, իսկ միակ գոլը խփեց Էնդրիկը։ Մադրիդի «Ռեալի» հաջորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին Լա լիգայի շրջանակներում «Բետիսի» դեմ։