Կառլո Անչելոտտի․ «Նա գերազանց աշխատանք կատարեց»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերի խաղի մասին Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղում, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

«Արդա Գյուլերը գերազանց աշխատանք կատարեց։ Մենք նույնպես պետք է գոհ լինենք նրանից, քանի որ շատ մրցունակ և լարված հանդիպում էր»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Fotomac-ը։

Այս մրցաշրջանում 19-ամյա Գյուլերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 խաղ՝ դառնալով երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։