Հայտնի է դարձել, թե արդյոք «Ինտեր Մայամին» պատրաստ է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին թույլ տալ տեղափոխվել «Բարսելոնա»։
Ըստ Fichajes-ի՝ «Ինտեր Մայամին» պատրաստ է 37-ամյա արգենտինացուն վարձավճարով թույլ տալ «Բարսելոնա» տեղափոխվել, բայց միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2027 թվականի ավարտը։
Մեսսիի գործող պայմանագիրն ամերիկյան թիմի հետ ավարտվում է այս տարվա դեկտեմբերին։ Մեսսին «Ինտեր Մայամիում» է հանդես գալիս 2023 թվականի հունիսից։
Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 36 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։