«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայում «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ ոչ-ոքին (0։0)։
«Մենք ցույց տվեցինք բնավորություն, ցույց տվեցինք, թե որքան էինք ցանկանում հաղթել։ Մենք գերիշխում էինք այս խաղում։ Փորձում էինք տարբեր ձևերով գոլ խփել։ Մենք համառ էինք, բայց մեզ պակասում էր այդ կայծը, այն վերջնական փոխանցումը, որն անհրաժեշտ է լավ կազմակերպված թիմը ճեղքելու համար։ Պետք է ավելի հաճախ խոցել թիրախը։
Այս խաղը շատ տարբերվում էր նախորդից։ Պաշտպանվեցինք եռանդուն, նպատակաուղղված, կատաղած, պատրաստակամորեն։ Այնպես չէ, որ մեզ այս ամենը պակասում է։ Պայքարեցինք մինչև վերջ, բայց չհաջողվեց հասնել հաջողության։
Այս արդյունքը այնքան էլ հաճելի զգացողություն չի թողնում։ Մենք ցանկանում ենք հաղթել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։