«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին այս մրցաշրջանում կարող էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ինչպես հայտնում է Relevo-ն, անգլիական ակումբը իսպանացի մասնագետին դիտարկել է որպես Էրիկ տեն Հագին փոխարինող, սակայն նա որոշել է հանգստանալ մինչև 2025 թվականի ամառ, ուստի մերժել է աշխատանքի մի քանի առաջարկ։
45-ամյա իսպանացին 2024 թվականի հունիսին «Բարսելոնայից» հեռանալուց հետո մնացել է առանց աշխատանքի։ Նա կատալոնացիներին մարզում է 2021 թվականից, իսկ «Ալ Սադում» աշխատել է 2019-ից 2021 թվականներին։