Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սորլոտը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայի» հետ ոչ-ոքին (4։4)։ 29-ամյա նորվեգացին ավելացված ժամանակի 3-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը և իր թիմին փրկեց պարտությունից։
««Բարսելոնայի» դեմ խաղալիս լավ զգացողություն ունեմ։ Կարծում եմ՝ ես չորրորդ կամ հինգերորդ անգամ եմ գոլ խփում «Բարսային» այստեղ։ Երբ ես արթնացա այս առավոտ, ես պարզապես գիտեի, որ գոլ եմ խփելու»,- Սորլոտի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պատասխան խաղը կկայանա Մադրիդում ապրիլի 2-ին։