Պեպ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիի» մասին. «Մեզ տրանսֆերներ են պետք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը։

«Իհարկե, տրանսֆերների կարիք ունենք։ Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» պետք է ֆուտբոլիստներ ձեռք բերի, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հնարավորինս շատ ֆուտբոլիստներ պահենք, որոնք արդեն ունենք։ Մեզ պետք է մի փոքր ավելի ընդլայնված կազմ։ Հատկապես, որ մոտենում է աշխարհի ակումբային առաջնությունը,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

26 խաղից հետո «Քաղաքայինները» 44 միավորով զբաղեցնում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում պարտվեց Մադրիդի «Ռեալին» (2։3, 1։3) և դուրս մնաց մրցաշարից։